Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի Էսեքս կոմսության բնակչուհի Էմիլի Իգանը խորհրդավոր գանգուղեղային վնասվածքից հետո կորցրել է խոսելու ունակությունը, սակայն երկու ամիս անց սկսել է խոսել չորս արտասահմանյան շեշտադրումներով, գրում է Daily Mail-ը։

Ինչպես հայտնում է աղբյուրը, Էմիլի Իգանը սկսել է գլխացավեր ունենալ, իսկ շուտով կորցրել է խոսելու ունակությունը։ Բժիշկները հետազոտություն են անցկացրել՝ բացառելով գլխուղեղի կաթվածը, սակայն չեն գտել հիվանդության պատճառը։

Ամիսներ անց՝ իր սիրելիի հետ ճանապարհորդության ժամանակ, բրիտանուհին սկսել է կրկին խոսել, սակայն լեհերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իտալերեն առոգանությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել