Հարց՝
Հարգելի բժիշկ Շահրամանյան:
Ես շատ եմ գրգռվում եմ, երբ ինտերնետով պոռնոկայքեր եմ դիտում կամ ինչ-որ մեկի հետ վիրտուալ սեքս եմ անում: Արդյոք դա վնասակա՞ր է:
Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:
Վիրտուալ կյանքով ապրող մարդը ժամանակի ընթացքում հեռանում է իրական կյանքից, դառնում է չշփվող և ինքնամփոփ, «պաղած» էմոցիաներով: Դրա ծայրահեղությունն էլ վիրտուալ սեքսն է (Cybersex), երբ էրոտիկ նկարների, ֆիլմերի օգնությամբ գրգռվում են, նույնիսկ հասնում օրգազմի: Նման վիճակի տևական ընթացքը հետագայում կարող է բավականին լուրջ սեռական խանգարումների առաջացման պատճառ դառնալ: Պատճառը թվացյալ, անիրական, բայց արդեն ձևավորված և արմատացած պատկերն է, ուրվագիծը, ինչից էլ գրգռվում է անհատը: Այսինքն՝ իրական փոխհարաբերություններն ամբողջովին փոխարինվել են վիրտուալով: Հետևաբար, այս ամենից զերծ մնալու առումով ողջունելի են «բնական», իրական, ազատ և անկեղծ միջանձնային փոխհարաբերությունները: