Այն, որ օրվա իշխանությունը իր քաղաքական ամբողջատիրական ձգտումներին հասնելու նպատակով ոտնակոխ է անում Սահմանադրությունը, այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ:

Այն, որ օրվա իշխանությւնը նույնիսկ տարրական պատկերացումներ չունի իրավական պետության և ժողովրդավարության մասին, այլևս քննարկման թեմա չէ:

Այն, որ օրվա իշխանությունն ու քաղաքական պատասխանատվությունը նույնքան անհամատեղելի են, որքան ՛՛ջուրն ու յուղը՛՛, նույնիսկ ջանք չի պահանջվում ապացուցելու համար:

Այն, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ընդունմամբ օրվա իշխանությունը դնում է իրավական պետության ՛՛գերեզմանաքարը՛՛, պետք է մտոք կույր լինել չգիտակցելու համար:

Այն, որ մենք ականատես ենք լինում օրվա իշխանության կողմից Սահմանադրական կարգի տապալման դասական դրսևորմանը, նույնիսկ Բաբկեն Թունյանի անգրագետ հարևան Պողոսն է հասկանում:

Այն, որ խորհրդարանական ընդիմությունը ստացել է իդեալական հնարավորություն ապացուցելու Սահմանադրական կարգին հավատարիմ լինելու մասին իր հայտարարութունների ոչ սին լինելը և Երկրի վաղվա օրվա հանդեպ
սեփական քաղաքական պատասխանատվության գիտակցումը, նույնպես ակնհայտ է:

Մնում է տեսնել ընդիմությունը կունենա՞ այդչափ քաղաքական համարձակություն և սկզբունքայնություն Սահմանադրական դատարան դիմելու համար: Այդ քայլից ձեռնպահ մնալու որևէ հիմնավորում չի ընդունվում:

Ավելին, Սահմանադրական դատարան չդիմելու պարագայում խորհրդարանական ընդիմությունը իշխանության հետ հավասար ստանձնում է Սահմանադրական կարգի տապալման ողջ պատասխանատվությունը:

Հ.Գ. Վրան խփելու համար՝ շենքը չեն քանդում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել