Armeniasputnik.am-ը գրում է․

«Իմ քայլը»խմբակցությունը նոր փոփոխություններ է առաջարկել իր հեղինակած` ՍԴ անդամներին վերաբերող նախագծում:

Սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցումով ընդունվելուց հետո որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Տեղեկությունը քիչ առաջ հրավիրված ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց նախագծի համահեղինակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը:

Հիմնական փոփոխությունը, նրա խոսքով, վերաբերում է նրան, որ սահմանադրական փոփոխություններն ընդունվելուց հետո իրավական ուժ կստանան առանց ՀՀ նախագահի կողմից վավերացվելու:

«Ըստ լրամշակված նախագծի՝ ԱԺ-ի կողմից Սահմանադրական փոփոխություններն ընդունելուց հետո ԱԺ նախագահը հրապարակում է այդ փոփոխությունները: Ներկայիս կարգավորումը, որ փոփոխությունն ուղարկվում է Հանրապետության նախագահին` ստորագրման, հանվում է»,- ասաց Հովակիմյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել