Aysor.am-ը գրում է․

Սահմանադրական փոփոխությունների առաջարկվող մոդելը համահունչ է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, ԱԺ-ում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Վենետիկի հանձնաժողովի տրված կարծիքն ու իշխանությունների բերած նախագծը, որ այսօր քննարկվում է, ամբողջությամբ համահունչ են իրար հետ այն առոմով, որ հիմնական կետերի կոնցեպտուալ մասով առկա է համաձայնություն որդեգրված սկզբունքի և 2015 թվականի Սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելու իշխանությունների կամքի միջև», - ասաց նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել