Հայաստանի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ տրամադրած կարծիքում (ներկայացնում եմ որպես մեկնաբանություն) Վենետիկի հանձնաժողովը նշում է. «Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում Հանձնաժողովի եզրակացության մեջ արտահայտած դիրքորոշումներին» (եզրակացության 82-րդ կետ)։
Ընդ որում, նշված սահմանադրական փոփոխությունն ընդունվում է Վենետիկի հանձնաժողովի կողմից նշված կարծիքի հաստատմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը:
Այսինքն՝ այսօր ընդունվող սահմանադրական փոփոխություններով ոչ միայն կոպտորեն խախտվում են Սահմանադրությունը եւ սահմանադրական օրենքները, այլև ծանր հարված է հասցվում ՀՀ միջազգային հեղինակությունը և Եվրոպական կառույցների հետ ունեցած հարաբերություններին:
Տարիներ շարունակ իրավունքի գերակայության տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը շահեկանորեն տարբերվում և առանձնանում էր Ադրբեջանից, ինչը բազմաչարչար աշխատանքի արդյունք էր:
Մի քանի ժամից այդ անջրպետը կվերանա: