Tert.am-ը գրում է․

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 միլիոնը, ինչի մասին վկայում են worldometers.info առցանց թարմացվող կայքի տվյալները:

Ըստ կայքի՝ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 9 051 889 դեպք, որից 470 821-ը՝ մահվան ելքով: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է վարակվածների կեսից ավելին՝ 4 842 025 մարդ:

Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 2 356 657 դեպք, որից 122 247-ը՝ մահվան ելքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել