Կարո՞ղ եք պատասխանել այն հարցին, թե որ աստղն է ամենամոտը գտնվում Երկիր մոլորակին: Շատ մարդիկ կարծում են, որ դա Ալֆա-Ցենտավրան կամ Սիրիուսն է, սակայն առաջադրված հարցն իրականում այնքան էլ խրթին չէ: Մեզ ամենամոտ գտնվող աստղն Արեգակն է:

Գիտական տեսանկյունից աստղերը մեծ լուսարձակող գազային միացություններ են, որոնք առաջանում են հիմնականում գազափոշային միացություններից գրավիտացիոն սեղմումների հետևանքով։ Աստղերի մեծ մասի համար էներգիայի գոյացման պատճառը նրանց մեջ ընթացող միջուկային ռեակցիաներն են, ինչի հետևանքով ջրածինը վերածվում է հելիումի. փոխարկումը կատարվում է բարձր ջերմաստիճաններում։ Աստղերը անվանում են տիեզերքի հիմնական մարմիններ, քանզի նրանք հանդիսանում են բնության հիմնական լուսավորող մարմինները։

Երկիր մոլորակին ամենամոտ գտնվող աստղն Արեգակն է. մոլորակի և դրա միջև հեռավորությունը կազմում է 150 միլիոն կմ, այդ իսկ պատճառով լույսը մեր մոլորակ է հասնում ոչ թե միանգամից, այլ մոտավորապես 8 րոպեում: Հենց այդ պատճառով է, որ եթե մի օր Արեգակը պայթի, մենք դրա մասին անմիջապես չենք իմանա:

Արեգակը յուրահատուկ տիեզերական մարմին է, քանի որ միակն է մեր տիեզերական համակարգում՝ Արեգակնային համակարգում: Հենց այս հսկայական գնդի շուրջ են պտտվում մեր մոլորակն ու մյուս բոլոր մոլորակները: Իսկ եթե խոսենք գիտականորեն, ապա Արեգակը դեղին թզուկ է, որն ունի սպիտակ լույս, սակայն Երկիր մոլորակի մթնոլորտը դրա լույսին փոխանցում է դեղնավուն գույն:

Առանց Արեգակի մեր մոլորակում կյանք գոյություն ունենալ չէր կարող, քանի որ արեգակնային լույսը հարկավոր է ֆոտոսինթեզի համար: Ֆոտոսինթեզը բարդ գործընթաց է, որը արեգակնային լույսը փոխարկում է էներգիայի: Մարդու համար յուրօրինակ նշանակություն ունի Արեգակը. այն արտադրում է մեր օրգանիզմի համար առաջնային նշանակություն ունեցող մի շարք նյութեր:

Եվս մեկ հետաքրքիր փաստ Արեգակի մասին. այն օրերից մի օր կարող է մեզ կործանել: Կգա մի օր, երբ Արեգակը հերթականությամբ կկլանի բոլոր մոլորակները: Հենց դա է պատճառներից մեկն այն բանի, որ մարդկությունը միջոցներ է փնտրում այլ մոլորակների վրա կյանք հաստատելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել