Իմ կարծիքով, Ազգային գաղափարախոսությունը` իբրև ազգային գաղափարների համակարգ, իբրև Ազգի առաքելության իմաստաբանություն, գոյություն ունի ի սկզբանե, Ազգի ծնունդի հետ, և խնդիրը ո՛չ թե այն ստեղծելը, այլ` ճանաչելը, հայտնագործելն է:
Այդուհանդերձ, Ազգային գաղափարախոսությունը մեկ ամբողջական փաստաթուղթ չէ և ներառում է գաղափարական մի շարք համակարգեր, որոնք թեև ժամանակների ու շոշափվող հարթությունների առումով տարբեր են, բայց էաբանորեն նույնն են: Հայկական գաղափարախոսության մեջ առկա են և՛ Այբուբենը, և՛ Էպոսը, և՛ հայոց Աստվածաճանաչողությունը, և՛ Ցեղակրոնությունը, և՛ Տարոնականությունը... և՛ ապագայում ստեղծվելիք արժեքավորը, որոնք ունենալով իրենց ուրույն տեղը գաղափարախոսության մեջ` ամբողջացնում են այն:
Թերահավատների համար ասեմ, որ անպայմանորեն կան ընդհանրական գաղափարներ և արժեքներ /Հայրենիք, Անկախություն, Լեզու, Մշակույթ և այլն/ բոլոր այն հայորդիների համար, որոնք շատ թե քիչ պարտավորվածություն են զգում Ազգի և Հայրենիքի հանդեպ: Իսկ Ազգային գաղափարախոսությունը, մեկ այլ ձևակերպմամբ, այդ ընդհանրական` Ազգի անդամներին իրար հոգեպես կամ գիտակցորեն կապող, շաղկապող գաղափարների ու արժեքների համակարգն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել