Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ Արցախի ժողովուրդը այս տարվա նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է մանդատ տար իր իշխանություններին՝ ներկայացնելու Արցախը նաև բանակցային սեղանին, և դա իրենց հաջողվեց։

Հարց՝ ի՞նչ է Արցախի ժողովուրդն այսքան տարի մանդատ չէր տալիս իր իշխանություններին Արցախը բանակցային սեղանին ներկայացնելու համար ու հանկարծ, ըստ Փաշինյանի, այս տարվա ընտրություններո՞վ որոշեց տալ։

Ըստ վարչապետի՝ Արցախում և Հայաստանում ամեն ինչ սկսվում ու ավարտվում է իրենով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել