Aysor.am-ը գրում է․

Այն, որ այսօր Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներն իշխանության ամբիցիաների հերթական չհաշվարկված դրսևորումն են, երևի թե անհերքելի է:  Դրա հետևանքները կորոնավիրուսի տնտեսական գոյություն ունեցող ճգնաժամի ֆոնին շատ ավելի մեծ են լինելու ողջ տնտեսության վրա, ընդ որում, թե՛ ներքին և թե՛ արտաքին տնտեսական կապերի տեսանկյունից, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:

Ըստ նրա, այն, որ քաղաքական բնույթի ցանկացած անկայունությանը տնտեսությունն արձագանքում է բացասաբար, աշխարհում կարելի է տեսնել պարբերաբար. «Հերիք է որևէ գերտերության առաջնորդ հանդես գա մեկ քաղաքական գնահատականով, մեկ ակնարկով, և ֆոնդային բորսաների գնանշումներում կտրուկ տատանումներ են նկատվում: Սա պարզապես վկայությունն է այն բանի, որ ֆինանսական շուկաները շատ զգայուն են նման իրադարձությունների նկատմամբ: Էլ ուր մնաց այսպիսի լուրջ ցնցումներն, այն էլ այնպիսի փոքր տնտեսության համար ինչպիսին Հայաստանն է, որտեղ, կարելի է ասել, բոլորը բոլորին ճանաչում են»:

«Կարծում եմ նորություն ասած չեմ լինի, որ քաղաքական անկայունությունը ստեղծում է նույնանման  իրավիճակ տնտեսությունում: Այսպիսի ամենաթարմ օրինակ էր մեզ համար 2018թ.-ը, երբ ունեցանք տարվա կտրվածքով տնտեսական աճի երկու տոկոսանոց անկում, կապիտալի արտահոսք: Եվ սա դեռ այն դեպքում, երբ ըստ էության, Հայաստանում փոխվեց միայն իշխանությունը. տնտեսությունն այլ գործոնների բացասական ազդեցություն չէր կրում, համակարգային ու ենթակառուցվածքային որևէ փոփոխություն գարնան իրադարձություններին չհետևեցին: Մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ իրականացվող քաղաքական արշավն սկսվեց այնպիսի պայմաններում, երբ տնտեսությունը գտնվում է փաստացի ճգնաժամի մեջ», - ասաց Ամիրխանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել