«Հարգելի՛ իմքայլականներ, ձեզ ասել էին՝ դանդաղ, աստիճանաբար, անցումային շրջան նախատեսելով արեք, իսկ դուք ... », - այս մասին ֆեյսբուքյան իր էջում արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն է գրել՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հունիսի 19-ին Վենետիկի հանձնաժողովից ստացված խորհրդատվական կարծիքում առկա դրույթներից մեկին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Հատված Վենետիկի հանձնաժողովի այսօր հաստատված կարծիքից...

«82. Հանձնաժողովը ափսոսում է, որ իր կարծիքի հաստատման օրը Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում կարծիքում նշված ռեկոմենդացիաներին»։

Վարագույր...

Հ.Գ. Այլ կերպ ասած՝ հարգելի իմքայլականներ, ձեզ ասել էին` դանդաղ , աստիճանաբար, անցումային շրջան նախատեսելով արեք, իսկ դուք... իսկ դուք` ինչպես միշտ... Վաղը՝ «Արմնյուզի» եթերում՝ «Pressing» հաղորդաշարի շրջանակներում, մանրամասն կներկայացնեմ այս օրերին Վենետիկի կարծիքի վերաբերյալ մանիպուլյացիաների ու ստի մասին ողջ ճշմարտությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել