АrmStar.am-ն արդեն պատմել է այն մասին, հուլիսի 23-ին Լատվիայի Յուրմալա քաղաքում մեկնարկում է երիտասարդ կատարողների ամենամյա Նոր ալիք մրցույթը, որին այս տարի Հայաստանը ներկայացնում է Հայաստանի ձայնը նախագծի առաջին եթերարջանի հաղթող Մերի Մնջոյանը: Նշել էինք նաև, որ այս տարի մրցույթին մասնակցում է 16 մասնակից 12 երկրից: 

Մաշայի հետ հայաստանյան պատվիրակության կազմում Յուրմալա են մեկնել նաև Արմենիա հեռուստաընկերության երաժշտական դեպարտամենտի ղեկավար Իրինա Վարդանյանը  և Սյուզի Շահբազյանը, ով նաև պարբերաբար ներկայացնում է մրցույթի օրագրերը:  ArmStar.am-ի տեղեկություններով իր սանին աջակցելու համար մրցույթի օրերին նրանց կմիանա նաև Հայաստանի ձայնընախագծի շրջանակներում Մաշայի մարզիչ երգչուհի Սոնան:

Այս պահին ArmStar.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում բացառիկ լուսանկարներ մրցույթի նախապատրասստման ընթացքից և դրանից դուրս:

Հատկանշական է, որ մրցութային առաջին երկու օրերին մեր մասնակիցը հանդես կգա 10 համարի ներքո: Այդպես է որոշվել վիճակահանությամբ: Նոր ալիքի կազմակերպիչները վիճակահանության անցկացման յուրահատուկ տարբերակ են կիրառել` մասնակիցները միմյանց դեմ մրցել են սպորտային ավտոմեքենաներով (կարտինգ): Հաղթողը ելույթ է ունենում առաջինը և այդպես շարունակ:

 

 

 

 

Աշխատանքային եռուզեռ

 

Սյուզի Շահբազյանը և Կուբայի ներկայացուցիչ Ռոբերտո Կել Տորրեսը

Փորձ

Սոնա Շահգելդյանի նկարով վահանակի մոտ, Ռիգա 

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել