17:40 , 22 հուլիս, 2013АrmStar.am-ն արդեն պատմել է այն մասին, հուլիսի 23-ին Լատվիայի Յուրմալա քաղաքում մեկնարկում է երիտասարդ կատարողների ամենամյա Նոր ալիք մրցույթը, որին այս տարի Հայաստանը ներկայացնում է Հայաստանի ձայնը նախագծի առաջին եթերարջանի հաղթող Մերի Մնջոյանը: Նշել էինք նաև, որ այս տարի մրցույթին մասնակցում է 16 մասնակից 12 երկրից:
Մաշայի հետ հայաստանյան պատվիրակության կազմում Յուրմալա են մեկնել նաև Արմենիա հեռուստաընկերության երաժշտական դեպարտամենտի ղեկավար Իրինա Վարդանյանը և Սյուզի Շահբազյանը, ով նաև պարբերաբար ներկայացնում է մրցույթի օրագրերը: ArmStar.am-ի տեղեկություններով իր սանին աջակցելու համար մրցույթի օրերին նրանց կմիանա նաև Հայաստանի ձայնընախագծի շրջանակներում Մաշայի մարզիչ երգչուհի Սոնան:
Այս պահին ArmStar.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում բացառիկ լուսանկարներ մրցույթի նախապատրասստման ընթացքից և դրանից դուրս:

Հատկանշական է, որ մրցութային առաջին երկու օրերին մեր մասնակիցը հանդես կգա 10 համարի ներքո: Այդպես է որոշվել վիճակահանությամբ: Նոր ալիքի կազմակերպիչները վիճակահանության անցկացման յուրահատուկ տարբերակ են կիրառել` մասնակիցները միմյանց դեմ մրցել են սպորտային ավտոմեքենաներով (կարտինգ): Հաղթողը ելույթ է ունենում առաջինը և այդպես շարունակ:





Աշխատանքային եռուզեռ

Սյուզի Շահբազյանը և Կուբայի ներկայացուցիչ Ռոբերտո Կել Տորրեսը

Փորձ

Սոնա Շահգելդյանի նկարով վահանակի մոտ, Ռիգա
Շարունակությունը՝ այստեղ
