Facebook-ը փորձարկում է նոր եղանակ, որով օգտատերերը կկարողանան ավելի ապահով դարձնել Messenger-ն iOS-ի վրա՝ օգտագործելով Face ID կամ Touch ID։

Այսպիսով Messenger-ի օգտատերերն, ովքեր օգտագործում են iOS օպերացիոն համակարգը շուտով կկարողանան պաշտպանել իրենց հաղորդագրությունները Face ID-ի կամ Touch ID-ի շնորհիվ։ Facebook-ն արդեն իսկ աշխատում է այս հնարավորությունը հավելվածի ապագա թարմացման մեջ ներառելու վրա։

Ըստ զեկույցների՝ օգտատերերը կկարողանան ընտրել թե երբ հայտնվի վավերացման պահանջը․ ամեն անգամ հավելվածը բացելիս կամ հավելվածը չօգտագործելուց որոշ ժամանակ անց՝ 1 րոպեից մինչև 1 ժամ։

Facebook-ն այժմ մի քանի օգտատերերի հետ փորձարկում է այս նոր հնարավորությունը և դեռևս չկա պաշտոնական հայտարարություն թե երբ այն հասանելի կլինի բոլորին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել