Դժվար է քաղաքական կոնտեքստ չփնտրել այն որոշումներում, որոնք բացահայտ քաղաքականացված են։
Ամեն անգամ, երբ թվում է, թե Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն արդեն հասել է իր «մարիանյան իջվածքին», մեր կառավարության թեթև ձեռքով նոր «մարիանյան իջվածքներ» են արձանագրվում։ Հայաստանի Հանրապետության շահերի քողի տակ թաքնված ակնհայտ հակառուսական քաղաքականություն վարելը, մեղմ ասած, հակահիգիենիկ պահվածք է, տղե՛րք։ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի նախագծում, բնականաբար, շեղ տառերով գրված չէ «մենք ուզում ենք փակել ռուսական ալիքների մուտքը դեպի Հայաստան», սակայն պարզ է, որ այս նախագծով հակառուսական քաղաքականության համար պարարտ հող է մշակվում։ Բայց լավ իմացեք, որ քամի ցանողը փոթորիկ է հնձում։

Ձեզ «պալիտ» արած լրատվամիջոցներին սաստելու, սպառնացող տոնով ժամանակ տալու
ու ճշմարտություն գրելը որպես հակապետական դավաճանական վարքագիծ որակելու փոխարեն դիվանագիտության դասերի հաճախեք, որ վերջապես հասկանաք, թե ինչպես են ձեր վարած արտաքին քաղաքականության պատճառով մեր միջպետական հարաբերությունները ռեկորդային տեմպերով անդունդը գլորվում։

Այնքան եք խճճվել կեղծ օրակարգերի մեջ, որ արդեն լավն ու վատը, բարին ու չարը, դաշնակիցն ու թշնամին չեք ճանաչում։

Ձեր ներկայացրած պրոյեկտին ընդառաջ գնալով ես էլ եմ առաջարկում մի պրոյեկտ, որի շրջանակներում ձեզ հայոց պատմության էջերին կծանոթացնեն, ու ես լիահույս եմ, որ դրանից հետո կսկսեք տարբերակել՝ որտեղ է իրական դաշնակիցը, ով է կիրթ և կառուցողական քաղաքական գործիչ, իսկ ով՝ հակառակորդ, թե չէ արդեն стреляете по своим.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել