«Երկու հատի գինը առավելագույնը կդառնա 150 դրամ, այսինքն՝ մեկ դիմակը 70-75 դրամի սահմաններում կվաճառվեն». ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի վստահեցումն է դիմակների սպասվող գնանկման մասին:

Ուրեմն (!!!) հանրության դիմակ կրելու անհրաժեշտությունն արդեն մոտ երեք ամիս է:

Պետության պարտադիր պահանջից անցել է մոտ մեկ ամիս: Այդ ընթացքում բոլոր տնտեսվարողները դիմակները հասցրել են վաճառել նվազագույնը 100-150, երբեմն` մինչև 200 դրամով, ընդ որում, ոչ միայն դեղատները:

Արտակարգ դրություն, ֆորսմաժորային իրավիճակ… «Աննախադեպ» օպերատիվություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել