Aysor.am-ը գրում է.
Այսօր ժամը 14.36-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի ՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար և առկա է հրդեհի բռնկման վտանգ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Պրադո» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման և հովացման աշխատանքներ:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/07/22/crash-yerevan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



