Ոստիկանական ակադեմիայի մոտ «Պրադոն» բախվել է սյանը


16:21 , 22 հուլիս, 2013

Aysor.am-ը գրում է.

Այսօր ժամը 14.36-ին ԱԻՆ տեղե­կատվություն է ստացվել, որ Երևանի ՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար և առկա է հրդեհի բռնկման վտանգ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Պրադո» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման և հովացման աշխատանքներ: