Համացանցում հաճախ են քննարկում հայտնի զույգի ընտանեկան անկյունը։ Ինչպես ենթադրեցիք, մենք նույնպես չէինք կարող անտարբեր անցնել այս թեմայի կողքով և որոշեցինք միանալ հայտնի երգչուհու տան էքսկուրսիային։ Սկզբի համար հիշեցնենք, որ Վերան և ամուսինը հանդիսանում են անշարժ գույքի սեփականատերեր Իտալիայում, Կիևում և Մոսկվայի մարզում։
Այսօր «կայցելենք» «Միլլենիում պարկում» գտնվող նրանց տուն։ Այստեղի հյուրերին հիացնում են հեքիաթային տեսարանները, որոնք գրեթե ամենուր են։ Ահա, թե ինչ տեսք ունի նրանց տունը։
Ամեն ինչ շատ համեստ տեսք ունի։ Որոշ երկրպագուներ անգամ կարծում են, որ այն շատ «ձանձրալի» է։ Տանը չեք գտնի կանաչ տարածքներ կամ վառ ու պայծառ գույներ։
Տանը կա նաև ձայնագրման ստուդիա, որտեղ մաեստրոն ստեղծում է իր գլուխգործոցները։
Ամուսնական ննջասենյակը ձևավորված է մինիմալիզմի ոճով։
Ուշադրության արժանի է նաև Վերայի զգեստապահարանը։ Նրանում առանց որևէ խնդրի կտեղավորվեն երգչուհու բոլոր հագուստները։