Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անցնում է իր լիազորությունների սահմանը։ Կարապետյանը պիտակավորել է լրագրողներին։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Հակոբ Կարապետյանին զբաղվել իր գործով և մեկնաբանել քաղաքապետարանի հետ կապված բազում հարցեր։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին դասեր տալը չի մտնում քաղաքապետի մամուլի քարտուղարի պարտականությունների մեջ, առավել ևս՝ այն դեպքում, երբ քաղաքապետի նախընտրական խոստումները մնում են չիրականացված։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MediaAdvocate1/posts/1014659915615316
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել