Իսկապես բնական հյութերի օգտակարությունը դժվար է թերագնահատելը: Սակայն, միաժամանակ, կան այնպիսի տարբերակներ, որոնք ունակ են մարդու օրգանիզմում հրաշք գործելու: Օրինակ՝ Նոնի հյութը, որը ստանում են Մորինդա ցիտրուսատերևի պտուղներից: Այն այսօր գոյություն ունեցող ամենաթանկարժեք հյութն է, և այս երևույթն իր բացատրությունն ունի:
Կախարդական բույսը հանդիպում է Աֆրիկայի և Ասիայի երկրներում, ֆրանսիական Պոլինեզիայում, Թայիթի կղզու: Ի դեպ, հյութի պաշտոնական անվանումը հենց վերջին վայրից է առաջացել՝ Tahitian Noni: Հյութը բավարարում է վերահսկման բոլոր չափանիշներին, ունի որակի հավաստագրեր: Բացի դրանից՝ մրգերի, որոնցից հյութը պատրաստվում է, օգտակարության գաղտնիքը թաքնված է այն վայրի մաքրագույն օդի մեջ, որտեղ դրանք աճում են:

Մերինդա ցիտրուսատերևն աճում է տարվա չորս եղանակին: Հատուկ մասնագիտացում անցած մասնագետները հետևում են, թե ինչպես են աճում պտուղները: Յուրաքանչյուր տերևին իրար հարևանում են կանաչավուն պտուղները:
Մարդիկ, ովքեր առաջին անգամ են տեսնում Մորինդա ցիտրուսատերևի պտուղները, խորշում են դրա հոտից, որը հիշեցնում է բորբոսնած պանրի տհաճ բույր: Համը ևս յուրահատուկ է՝ սուր և դառը: Հյութը, որը ստեղծվում է Եվրոպայում, համային առումով հիշեցնում է կվասի:

Նոնի հյութն արտադրվում է պյուրեի հիմքով, այլ ոչ վերամշակված մրգերից, ինչպես մյուս հյութերը: Այն ուժեղ հակաօքսիդանտ է. ակտիվորեն պայքարում է մակաբույծների դեմ, կարգավորում է մարսողությունը, նպաստում է կանացի հիվանդությունների բուժմանը: Ապացուցված է, որ այն ամրապնդում է իմունային համակարգը և էկոլոգիապես անվնաս է:

Հյութը չունի հակացուցումներ՝ բացառությամբ անհատական ալերգիաների և որոշակի դեղամիջոցների հետ համադրության: Այն օգտագործում են ոչ միայն որպես առանձին ըմպելիք, այլև ներառում են այլ հյութերի և նեկտարների բաղադրության մեջ: Սակայն հյութը չի համադրվում կաթի, սուրճի կամ թեյի հետ:



