Հասուն և լավ հարաբերություններում զույգերից յուրաքանչյուրն անում է ամեն ինչ դիմացինին բավարարելու համար: Ամեն ինչ պետք է ի սրտե արվի, այլ ոչ թե պարտավորությունից ելնելով: 

Սակայն, ըստ տղամարդկանց խոսքերի, կան բաներ, որոնց կարիքը նրանք շատ են զգում: 

Անվտանգության զգացում

Այստեղ ամեն ինչ մի փոքր այլ է: Սա ասելով՝ նրանք հասկանում են կնոջ հավատարմությունը: Երբ նրանք չեն էլ կարող մտածել, որ զուգընկերուհին կարող է նրանց դավաճանել, խաբել կամ էլ մեջքից հարվածել:

 

Իրար գնահատել

Հարաբերություններում շատ կարևոր է, որ զույգը հասկանա, թե որքան կարևոր են մեկը մյուսի համար: Մեկը մյուսի նկատմամբ հարգանքը, սերը պետք է զգացվի: 

Մտերմություն

Այո՛, տղամարդկանց անկողինը ավելի շատ է հետաքրքրում, քան կանանց: Դա շատ կարևոր կետ է: Եթե կա սեր, բայց ոչ մտերմություն, դա տարօրինակ է և ավելի շատ նման է քրոջ և եղբոր հարաբերությունների: Պետք է նշել, որ կան զույգեր, որոնք հենց այդ պատճառով էլ շատ հաճախ բաժանվում են:

 

Միասնականություն

Սա նշանակում է, որ տղամարդը ցանկանում է լինել իր սիրեցյալի հետ մեկ ամբողջություն: Նա ուզում է, որ կինը իրենց զույգն ընդունի որպես միաձուլված զանգված: Դա չի նշանակում, որ կինն ամբողջ օրը տղամարդու կողքին պիտի լինի: Խոսքը այն մասին է, որ հարաբերություններում պետք է լինեն զիջումներ, նպատակներ և ցանկություններ:

Ազատություն

Ազատություն և անկախություն պետք է ցանկացած կնոջ և տղամարդու, ինքնուրույն որոշում կայացնել, ունենալ սեփական հետաքրքրությունների շրջանակը: 

Նախաձեռնություններ

Նախաձեռնողական պետք է երկուսն էլ լինեն: Յուրքանաչյուրն իր բաժին մասնակցությունը պետք է ունենա: 

Սիրո արտահայտում

Միայն կինը չէ, որ սիրո խոստովանություններ է ցանկանում լսել: Տղամարդկանց համար նույնպես կարևոր է լսել, որ իրեն սիրում են, գնահատում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել