Panorama.am-ը գրում է․

«Ես ցավում եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը՝ իշխանության գալով ժողովրդավարական արժեքները վերականգնելու, մարդու խոսքի և կարծիքի իրավունքը վերականգնելու կարգախոսներով, փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին»,- խորհրդարանում նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

Նրա խոսքով՝ սա Հայաստանը դեպի վերջնական փակուղի տանող ճանապարհ է։

«Մեկ բան կարող եմ ասել խորհրդարանական մեծամասնությանը, որոնցից շատերին շատ լավ ճանաչում եմ, վստահաբար դուք դեմ եք եղել ձեզ պարտադրված այս անօրինական քվեարկությանը, սակայն մեկ բան հիշեք՝ Հայաստանը բռնապետություն դառնալու ռեսուրս չունի, մենք պայքարելու ենք  ՀՀ-ում իրական ժողովրդավարական արժեքների, յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավունքների համար։ Այն, ինչ երեկ ձեր և գլխավոր դատախազի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցավ, ոչ այլ ինչ է, քան քաղաքական հաշվեհարդար ձեր կարծիքին անհամաձայնություն հայտնած քաղաքական ուժի և նրա ղեկավարի հանդեպ»,- շեշտեց Ա. Աբովյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել