Shantnews.am-ը գրում է․
Չինաստանի Ուհան քաղաքի իշխանությունները հայտնել են, որ ախտանշան չունեցողները, որոնք բացահայտվել էին զանգվածային թեստավորման ժամանակ, դուրս են եկել կարանտինից: Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «Քովիդ-19-ի» թեստերը երկու անգամ անընդմեջ բացասական են եղել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս կորոնավիրուսի ախտանշան չունեցող դեպքեր Ուհանում չկան: Այստեղ զանգվածային թեստավորում էին կատարել մայիսի 14-ից հունիսի 1-ը, որի հետևանքով հայտնաբերվել էր «Քովիդ-19-ի» 300 ասիմպտոմ դեպք:
Նյութի աղբյուր՝ https://www.shantnews.am/news/view/704147.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել