Ժամանակակից աշխարհում զբոսաշրջիկները մեծ հնարավորություն ունեն աշխարհի յուրաքանչյուր երկիր այցելելու: Նրանք ծանոթանում են տեղի ավանդույթներին ու մշակույթին, փորձում են նոր ուտեստներ ու լուսանկարվում տեսարժան վայրերում: Սակայն, միաժամանակ, գոյություն ունեն երկրներ, որտեղ այնքան էլ խորհուրդ չի տրվում այցելել:
Լիբիա
Այս պետությունը բազմաթիվ փորձությունների միջով է անցել: Բնակիչներին շրջապատում են ավիրակներն ու կարիքը: Քաղաքացիական պատերազմն ու հաճախակի կրկնվող զինված հակամարտությունները Լիբիայի կյանքի անբաժանելի մասն են: Այստեղ զբոսաշրջիկների անվտանգությունը երաշխավորված չէ, այդ իսկ պատճառով հանգիստը Լիբիայում անցկացնել չի խրախուսվում:
Սոմալի

Սոոմալիի տնտեսությունը վաղուց քայքայվել է, և դրա բնակիչները, բառի ուղիղ իմաստով, գոյատևում են այսօր: Կառավարությունը չի միջամտում իրար դեմ պայքարող ներքին խմբավորումների հակամարտություններին. ամենուր տիրում է անիշխանություն, բռնություն ու մահ:
Աֆղանստան
Կրակոցներ Աֆղանստանում լսվում են յուրաքանչյուր քայլափոխի: Այստեղ այցելել ցանկացողների թիվը շատ փոքր է: Բնակիչները լքում են իրենց տները, որպեսզի ապաստան գտնեն պակաս վտանգավոր շրջաններում:
Վենեսուելա
Տարատեսակ անկարգությունները վախեցնում են Վենեսուելայի զբոսաշրջիկներին: Օտարազգիները փողոցներում անմիջապես ուշադրություն են գրավում, և նույն վայրկյանին նրանց փորձում են թալանել կամ առևանգել: Սա անվտանգ վայր չէ հանգստանալու համար:
Հարավային Սուդան

Հարավային Սուդանի բնակչությունը մշտապես պայքար է մղում կա՛մ երաշտի, կա՛մ ջրհեղեղների, կա՛մ տնտեսական անկայունության դեմ: Եթե չունեք ցանկություն բնական աղետների հանդիպելու, ապա իմաստ չունի այնտեղ այցելելը:
Սաուդյան Արաբիա
Սաուդյան Արաբիան օտարազգիների համար իր դռները դժկամությամբ է բացում: Այնտեղ շատ են արգելքներն ու հատկապես եվրոպացիներին տհաճ վարքագծի կանոնները: Դրանք խախտելու համար պարտավոր եք տուգանք վճարել կամ ազատազրկման ենթարկվել:
Թաիլանդ
Անվտանգ չէ հանգիստն անցկացնելը նաև Թաիլանդի տուրիստական շրջաններում: Հանգստացողները, ցավոք, շատ հաճախ են հայտնվում ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ, որը հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների կամ ֆինանսական կորուստների:
Վիետնամ
Այն զբոսաշրջիկները, որոնք որոշել են այցելել Վիետնամ, պետք է պատրաստ լինեն մուսոնային անձրևների և թայֆունների, ճանապարհատրանսպորտային ծանր պատահարների, խարդախների ու գողերի հանդիպելու: Կասկածի տեղիք է տալիս նաև փողոցային սնունդը:



