Չնայած այն բանին, որ Մեծ Բրիտանիայի սիմվոլիկ ղեկավարները շատ վաղուց են միասին և անբաժան են, արի ու տես, որ նրանք առանձին են քնում:

Վերջին կես տարին Եղիսաբեթ թագուհին ու նրա ամուսինն ապրում էին իրարից 100 մղոն հեռավորության վրա, միայն կորոնավիրուսային համաճարակը նրանց միացրեց: Նրանք ողջ կարանտինի ժամանակ մնացել են Վինձորյան պալատում, սակայն պարզ է, որ սա ժամանակավոր է:

Եղիսաբեթն ու նրա ամուսինն ավելի քան 70 տարի ամուսնացած են, սակայն 2017 թվականին պաշտոնապես հայտարարվեց, որ արքայազն Ֆիլիպն անցնում է թոշակի: Դրանից հետո նրանք տարբեր տներում են բնակվում: Արքայազն Ֆիլիպը նախընտրում է Wood Farm առանձնատունը: Թագուհին, ինչպես նախկինում, բնակվում է Բուքինգհեմյան պալատում, որը նաև թագուհու աշխատանքային նստավայրն է: Ամուսինները նույնիսկ իրենց ամուսնության 72 տարեդարձի ժամանակ առանձին են եղել:


Ինչպես հայտնում է Express ամսագիրը, Վինձորյան պալատում մի շարք աշխատողներ են գտնվում: The Times ամսագրին հայտնել են, որ զույգը կարող է ժամանակը միասին շատ հազվադեպ անցկացնել: Արքայազն Ֆիլիպը սիրում է ժամանակի մեծ մասը նվիրել կարդալուն, իսկ Եղիսաբեթ թագուհին միշտ նորություններին է ծանոթանում, այսինքն՝ զույգը ընդհանուր հետաքրքրություններ այդքան էլ չունի:


Երբ ավարտվի կարանտինը և ինքնամեկուսացումը, արքայազն Ֆիլիպը վերադառնալու է
այնտեղ, որտեղ նախկինում էր՝ Լոնդոնից հեռու, իսկ կինը վերադառնալու է քաղաք: Թագուհին բոլորին հասկացրել է, որ երբեք չի հրաժարվի իր աթոռից, դա կլինի միայն այն ժամանակ, երբ իր առողջությունն այլևս թույլ չտա իրեն աշխատել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել