Այս տարվա կորոնավիրուսային համավարակի պատճառով Կոնգոյի արևմտյան ափին գտնվող ծովային արգելոցում անսպասելիորեն հայտնվել են բազմաթիվ հազվագյուտ ձիթապտղային կրիաներ, և երջանիկ տեսք ունեցող մեծ գլխով ծովային կրիաներ, որոնք շատ տարիների ընթացքում առաջին անգամ լողալով մոտեցել են Սենեգալի Վարդագույն լճին: Այս մասին հայտնում է հարավաֆրիկյան SABC ռադիոընկերությանը:

Մարտին լողափերի փակումը և Կոնգոյում տեղաշարժման սահմանափակումների պարտադրումը նպաստել են ձիթապտղային կրիաների ծնելիության աճին: 83 հազար փոքրիկ կրիաներին հաջողվել է գոյատևել:

Մեծ գլուխ ունեցող ծովային կրիաները Վարդագույն լճի տարածքում առաջին անգամ հայտնվել են 1996-ին:

Ձիթապտղային և խոշոր գլխով ծովային կրիաները համարվում են խոցելի տեսակներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել