Քիչ առաջ Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի հարակից տարածքից բերման են ենթարկվել «Ադեկվադ» միաբանության անդամները, ովքեր, ի երախտագիտություն նախագահ Արմեն Սարգսյանի լռակյաց պահվածքի, միմյանց հետ չհամաձայնեցված լռության ուխտ են կատարել:
Հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գրեթե բոլոր կարևորագույն գործընթացերում իշխանությունների շահերի լուռ սպասարկումը՝ արձանագրում ենք, որ օտարկերկրյա շահերի ներկայացվածությունը՝ ի դեմս թե՛ ներկայիս իշխանությունների, թե՛ նախագահ Արմեն Սարգսյանի, ազգային անվտանգության սպառնալիք է: Շարունակական լռություն պահպանելով՝ Արմեն Սարգսյանն արդեն զրկել է իրեն ապագայում հայ ժողովրդի պատմության մեջ որևէ դերակատարում ունենալու հնարավորությունից: Լռել ես մինչ այս, լռիր հետայսու:
Եվրատլանտյան դաշինքի տարածաշրջանային շահերի սպասարկման գրասենյակի վերածված նախագահական նստավայրը բոլոր այն արատավոր երևույթների հանգույցն է, որոնց հաղթահարումը կենսական նշանակություն ունի հայկական պետության հետագա գոյության և կենսունակության պահպանման համար: