Թավշյա, ոչ բռնի, առանց վենդետայի և տնտեսական թռիչքներ խոստացած, և այդ ստերի հիման վրա իշխանություն զավթած Փաշինյանն այլևս քաղաքական օրակարգ չունի, սպառվել են նրա ստի կայսրության բոլոր մեթոդները, և նա սեփական իշխանությունը պահում է 2 գործիքով՝ իր և իր ընտանիքի բիզնեսներով և ընդիմադիրների նկատմամբ իրավական բեսպրեդելով:
Այս իրավիճակը Փաշինյանին «սիրելի վարչապետից» վերածել է քաղաքական 0 օրակարգով փոքրիկ դիկտատորի, ով շրջապատված է 3 խավով՝
1. Անգրագետներ,
2. Սորոսականներ,
3. Դավաճաններ։
Շատ հաճախ այս երեքը հանդիպում են նույն մարդու մեջ, և սա է այսօրվա իշխանության դեմքը:
Ստեղծված իրավիճակը ունի մեկ լուծում՝ օր առաջ պետք է հեռացվի այս ապազգային իշխանությունը, և ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն ու համազգային ուժերով փրկվի երկիրը դիլետանտների ստեղծած արհավիրքներից: