Քաղաքական ազդեցությունը իրավապահ մարմինների նկատմամբ ոչնչացնում է քրեական հետապնդման իրավաչափությունը։ Սա քաղաքական և իրավական աքսիոմ է։ Այս պատճառով ես նույնիսկ հարկ չեմ համարում անդրադառնալ հարուցված քրեական գործերին, որովհետև դրանք ակնհայտորեն չէին լինի, եթե Գագիկ Ծառուկյանը հանդես չգար կառավարության քաղաքականությունը քննադատող հայտնի ելույթով։
Եթե իշխանության ներկայացուցիչների զեղումները մի կողմ թողնենք, ապա տոտալ ռեպրեսիաներ են իրականացվում երկրի թիվ մեկ ընդդիմադիր ուժի և նրա առաջնորդի նկատմամբ։ Այս քայլերով իշխանությունն իրեն դուրս է դնում քաղաքական լեգիտիմության հարթությունից՝ իրավաչափ դարձնելով հրաժարականի և արտահերթ ընտրությունների պահանջները։
Նիկոլ Փաշինյանի հերթական էքսցենտրիզմը ծանր գին կարող է ունենալ հենց նրա իշխամության համար, մանավանդ որ նրա վարկանիշային անկումն ակնհայտ է։
Իշխանափոխության մեկնարկը տրված է, ու չզարմանաք, որ շուտով Գագիկ Ծառուկյանը դառնա պայքարի խորհրդանիշ ավելի ու ավելի ստվարացող քաղաքացիների համար։