Ուրեմն էս բիճը ներկայանում է որպես Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ընտրյալ ներկայացուցիչ ու իրեն հավասարեցնում է իր կարգավիճակով, ասենք, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին (որին իրենք, ասենք, համարում են Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ընտրյալ ներկայացուցիչ, այլ ոչ թե ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ):
Եվ այսպես, էս բիճը 8 րոպեանոց տեսաուղերձ է ձայնագրվել, որտեղ հայերենով համոզում է արցախցիներին, թե ինչքան լավ է լինելու իրենց կյանքը, երբ ադրբեջանցիները վերադառնան Արցախ, դե, իսկ Արցախն էլ կդառնա նոր Դուբայ, երբ վերադառնա Ադրբեջանի կազմ: Ուղերձի ընթացքում այս բիճը մելոդրամատիկ շեղումներով պատմում է, թե ինքը ինչքան է կարոտել Շուշին և իր հայ ընկերներին: Սա՝ համառոտ: Իսկ հիմա՝ ըստ էության:
Էս նոր ֆորմատի առաջ քաշելը (ադրբեջանական և հայ համայնքների ընտրյալ ներկայացուցիչներ) թակարդ է, որին հայկական երկու պետությունները պետք է մեկընդմիշտ միասնական մեկ մերժված պատասխան տան ու փակեն էս թեման: Թուրքերի հետ կարող են և պետք է բանակցեն հայկական երկու պետությունների ՕՐԻՆԱԿԱՆ ԸՆՏՐՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, այլ ոչ թե «ընտրյալ ներկայացուցիչները»: Ինչո՞ւ 30 տարի գոյություն չունենալով հանկարծ էդ բիճը էդ եզրույթով «մեյդան» եկավ: Որովհետև բանակցային գործընթացում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք պետք է սպանել հենց օրորոցում ու ջնջել այս «ռասկռուտկա» լինող թեզը:
Արցախը անկախ պետություն է, այ տղա, հասկացեք վերջապես: Հայերեն խոսելուց էլ էնքան էիր տանջվում, որ պարզ երևում էր, թե թուրքին ինչ դժվար էր մեր լեզվին համակերպվելը: Թուրքին հավատացողը անհուսալի ռոմանտիկ է և ինքնասպանության հակում ունեցող: Թուրքի հետ ուժի լեզուն է ընդհանուրը, այլ լեզու չկա:
Հ.Գ. Մնում է՝ էս տարի այլմոլորակայիններն էլ իջնեն Արագածի վրա ու վերջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmkhitaryangyumri/photos/a.1260977507409949/1544826285691735/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել