Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 72 կմ հատվածում, 74-ամյա Սամվել Կ.-ն, իր վարած Nissan Teana ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր բախվելով քարերին, հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Սամվել Կ.-ն և ուղևոր, 69-ամյա Զարիկ Բ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ ուղևորին փրկարարները պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել