ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այս պահին խուզարկություն են իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ԱԺ համանուն ֆրակցիայի ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը։
Ինչպես հայտնի է դարձել Times.am-ին, վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում նաև Գագիկ Ծառուկյանի մտերիմների ու կողմնակիցների տանը։
Այս պահին ԲՀԿ մի շարք պատգամավորներ հավաքվել են իրենց ղեկավարի տան մոտ։ Քիչ առաջ Facebook-յան Live-ի միջոցով նրանք տեղեկացրին, որ խուզարկությունը կապված է 2017թ. խորհրադարանական ընտրություններում ԲՀԿ կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից մեկի հետ առկա ֆինանսական խնդիրների հետ։ Իրավապահ մարմինների գործունեությունը ԲՀԿ պատգամավորները որակեցին քաղաքական հետապնդում՝ նշելով, որ նման մեթոդներով իրենց հնարավոր չէ վախեցնել։