Armday.am-ը գրում է․

Երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը (СНБО) հայտնել է, որ Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների թվի նոր ռեկորդ,  գրանցվել է 753 նոր դեպք:

Դրան նախորդող օրը գրանցվել է 683 դեպք: Հունիսի 13-ի տվյալներով՝ երկրում 24 ժամում մահացել է 10 մարդ, ապաքինվել՝ 409-ը:

Ուկրաինայում ընդհանուր առմամբ COVID-19-ով վարակվել է ավելի քան 30 հզր մարդ, առողջացել ու դուրս է գրվել 14 հզր պացիենտ, մահացել՝ 880 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել