Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր, հայտնում են կառավարությունից: 

Մասնավորապես, պարենային անվտանգության ապահովման համատեքստում ներկայացվել է ցորենի ցանքատարածությունների ավելացմանն ու այդպիսով արտադրողականության բարձրացմանն ուղղված տնտեսական միջոցառման նախագիծը: Միջոցառումը նախատեսվում է իրականացնել կառավարության սուբսիդավորմամբ, մասնավոր հատվածի ներգրավմամբ գյուղացիական տնտեսություններին բարձր արտադրողականությամբ ցորենի որակյալ սերմացու առաջարկելու միջոցով:

Քննարկման արդյունքներով վարչապետը հանձնարարել է ներկայացնել կառավարության համապատասխան որոշման նախագիծ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական նշանակության միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցերի:

Ներկայացվել են ճգնաժամի հետևանքով տուժած ոլորտների ներկայացուցիչներին օժանդակություն ցուցաբերելու գործիքակազմերն ու հնարվորությունները:

Այդ ուղղությամբ առաջիկայում պատասխանատուների կողմից քննարկումները կշարունակվեն և կներկայացվեն միջոցառումների իրականացման հստակ առաջարկություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել