Twitter-ի ավելի քան 32 հազար օգտահաշիվ է արգելափակվել քարոզչության կասկածների պատճառով: Այս մասին ընկերությունը հաղորդել է բլոգում:

«Այսօր պետություններին վերաբերող տեղեկատվական գործողությունների արխիվում մենք ավելացնում ենք 32242 օգտահաշիվ: Դրանք ներառում են գործողությունների երեք առանձին խմբեր, որոնք մենք վերագրում ենք Չինաստանին, Ռուսաստանին և Թուրքիային: Այս գործողությունների հետ կապված յուրաքանչյուր հաշիվ և բովանդակություն մշտապես ջնջվում է ծառայությունից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ընկերությունից հայտնել են, որ հաշիվները արգելափակվել են Twitter- ի մանիպուլյացոն քաղաքականության տարբեր խախտումների պատճառով:

Twitter- ում հայտնաբերվել են 23 750 ակտիվ օգտահաշիվներ, որոնք Չինաստանի համար բարենպաստ բովանդակություն են ստեղծել: Այս բովանդակությունը տարածելու համար օգտագործվել է ևս 150 հազար օգտահաշիվ: Հաշիվները «տարածել են Չինաստանի կոմունիստական կուսակցության համար բարենպաստ աշխարհաքաղաքական նարատիվներ»:

Ռուսաստանից ևս 1 152 օգտահաշիվներ երկրի ներսում զբաղվել են քաղաքական քարոզչությամբ:

Վերջապես, ընկերությունը հայտնաբերել է 7 340 հաշիվ, որոնք օգտագործել են համակարգված, չարտոնված գործունեություն, որը թիրախավորել է Թուրքիայի  ներքին լսարանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել