Որոշ կանայք հեշտությամբ գտնում են ամուսիններ, իսկ մյուսները շարունակում են միայնակ լինել: Ամեն ինչ շատ ավելի պարզ է․ խնդիրը ձեր գլխում է: Ինչքան շուտ ազատվեք երջանկությունը ոչնչացնող մտքերից, այնքան ավելի արագ կամուսնանաք արժանի մարդու հետ:

Պետք է լինի ֆիլմերի նման

Միգուցե դուք սիրում եք երազել, որ մի օր արքայազնը սպիտակ ձիով կգա ձեր ետևից, սակայն այդպես սպասելով էլ մնում եք: 

Դադարեք երազելուց և ինչ-որ բանի սպասելուց: Երազելը վատ բան չէ, սակայն դրանով պետք չէ շատ տարվել: Ապրեք ռեալ, իրական կյանքով, որը թույլ կտա մարդկանց և շրջապատին ավելի լավ ճանաչել: 

Տղամարդը գեղեցիկ պետք է լինի

Եթե մինչև հիմա փնտրում եք Բրեդ Փիթի երկվորյակին, հավատացած եղեք, որ միայնակ եք մնալու: Առաջին հերթին ինքներդ պիտի համապատասխանեք ձեր երազանքների ստանդարտներին: Ուշադրություն դարձրեք այն տղամարդկանց, ովքեր շրջապատում են ձեզ իրական կյանքում:

 

Անպայման շատ հարուստ պետք է լինի

Հաշվարկով ամուսնությունները դժբախտ վերջաբան են ունենում, քանի որ կանայք ուշադրություն են դարձնում միայն գումարին և շատ հաճախ ուշադրություն չեն դարձնում տղամարդու վատ կողմերին: Բացի այդ՝ հարստությունը շատ արագ կարող է վերջանալ: 

Միայն լուրջ հարաբերություններ

Որոշ կանայք ցանկանում են շատ արագ ամուսնանալ: Տղամարդիկ վախենում են այն կանանցից, ովքեր 3-րդ ժամադրության ընթացքում արդեն խոսում են ամուսնությունից, ապագա երեխաներից, երջանիկ ընտանեկան կյանքից: Այսպիսի պահվածքը կվախեցնի անգամ ամենակոնսերվատիվ մտածելակերպով տղամարդուն: 

Առաջ մի ընկեք: Ամեն ինչ իր ժամանակին տեղի կունենա: 

Երեխան հոր կարիք ունի

Եթե արդեն երեխա ունեք, չի նշանակում, որ տղամարդուն պետք է նայեք որպես ձեր երեխայի հոր: Որոշ կանայք այսպիսի սխալ են թույլ տալիս: 

Եթե տղամարդը պատրաստ է կնոջը ընդունել երեխայի հետ, դա անգնահատելի է: Պետք չէ նրա հետ հարաբերությունները վատացնել:

 

Իմ տարիքում արդեն ուշ է

Որոշ կանայք տարիքից վախ ունեն: Հիշեք, եթե 40 տարեկան եք կամ ավել, կյանքը չի ավարտվել: Հակառակ սեռի համար կարևոր չէ երիտասարդ ուսանողուհի լինելը, կարևորը՝ լինեք խնամված, խելացի և գեղեցիկ: 

Տղամարդկանց գրավելու համար բավարար է նույիսկ մի քիչ խնամեք ինքերդ Ձեզ և համապատասխան ոճ ունենաք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել