Առաջին հերթին պետք է նշել, որ Apple-ի շնորհանդեսի ժամանակ անդրադարձ եղավ նաև չարտոնված անձանց կողմից նույնականացման խնդրին: Դրա պատասխանը նույնպես միանշանակ էր. հնարավոր չէ էկրանը բացել, եթե այն քոնը չէ: iPhone 11-ի, iPhone X, XS կամ XR-ի դեպքում Face ID տեխնոլոգիան, որը պահանջում է սարքի սեփականատիրոջ ներկայությունը, կանխելու է ուրիշի կողմից հեռախոսի օգտագործումը: Միևնույն ժամանակ, դուք չեք կարողանա բացել հեռախոսը, նույնիսկ եթե այն մոտեցնեք քնած մարդու դեմքին, քանի որ նույնականացման ընթացքում օգտագործողը միշտ պետք է նայի սմարթֆոնին:


Ինչպե՞ս է տեղի ունենում հեռախոսի բացումը

1. Սարքը հանում եք քնի ռեժիմից։

2. Հեռախոսի էկրանի մեջ պետք է տեղավորվեն աչքերը, քիթը և ականջները։

3. Աչքերը պետք է բաց լինեն։

4. Հայացքը պետք է ուղղված լինի հեռախոսին։

Խիստ անհրաժեշտ չէ հեռախոսը դնել աչքի վրա, բայց դեռ խորհուրդ է տրվում սենսորների միջոցով դեմքից չհանել: Ի դեպ, մշակողները չեն հայտնել սենսորային ստուգման սահմանների մասին, բայց արդեն պարզ է, որ ինքնությունը հաստատելու համար պարզապես անհրաժեշտ է ձեր սմարթֆոնը պահել դեմքի առջև:

Այն մարդիկ, ովքեր որ վախենում են, որ քնի ժամանակ մեկ ուրիշը կարող է մուտք գործել իրենց հեռախոս, կարող են հանգիստ լինել, դա անհնար է: Բացի այդ, Apple-ը նշում է, որ հեռախոսը չեն կարող բացել անգամ լուսանկարի միջոցով: Միայն մեկ բացառություն կա. եթե բաց աչքերով եք քնում, այդ դեպքում հեռախոսը չբացել անհնար է: 

Այնպես որ հանգիստ եղեք: Իսկ եթե շատ եք անհանգստացած, կարող եք հանել Face ID-ին և հեռախոսը բացել բացառապես միայն մատնահետքի կամ էլ գաղտնաբառի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել