Գյումրիում մականախաղի դաշտ կառուցելու խոչնդոտի հետ կապված 《Հանրային վերահսկողության կենտրոն》 ՀԿ-ն առաջարկով դիմել էր վարչապետին` կառավարության որոշմամբ խնդիրը լուծելու համար: Ընդհառաջելով ՀԿ առաջարկին` կառավարությունը մայիսի 14 -ին որոշում էր կայացրել խնդիրը լուծելու և 10 օրվա ընթացքում անհրաժեշտ գույքը ետ փոխանցելու ներդրողին: Կառավարության որոշմամբ սահմանված վերջնաժամկետից( 10 օրից ) անցել է ևս 15 օր, բայց ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվում է կատարել կառավարության որոշումը և գույքը չի փոխանցում ներդրողին` պատճառաբանելով , թե նախարարության կողմից ինչ որ հաշվարկների սխալմունք է եղել և ժամանակ են ձգձգում:
Այսպիսով , կարող ենք փաստել, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը թքած ունի կառավարության կայացրած որոշման վրա կամ դիվերսիա է անում, Նիկոլի կայացրած որոշումը զրո արժեք ունի իր նախարարի համար, իսկ երբ նախարարը թքած ունի վարչապետի որոշման վրա` ուրեմն մյուսները ունեն ու ունեն:
Հ.Գ. Կառավարության արձագանքը հուսով ենք շուտ կլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: