Այս իշխանությունն ամենամեծ մարտահրավերն է մեր պետականությանը և ազգին:

Հերթական ոչ հայանպաստ ազդակը միջազգային դաշտից: Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հանդես են եկել հայտարությամբ, որով կոպտորեն անտեսվում է Արցախի հարցում հայկական կողմի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման գործընթացը, փոխարենը հստակ շեշտադրվում են ագրեսոր Ադրբեջանի շահերը:
Հասկանո՞ւմ եք, այս ապազգայիններն ինչ խայտառակության մեջ են գցել երկիրը նաև միջազգային հարթակներում: Ադրբեջանական լոբբինգն իր աստեղային ժամն է ապրում (չնայած դա շատ կարճ է տևելու), իսկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ զբաղված է ոչ թե մեր պետական շահը առաջ տանելով ու հակառակորդին արժանի պատասխան տալով, այլ ընդդիմադիր դաշտը վերացնելու հակաժողովրդավար ու հիվանդագին հայտարարություններով:

Սա էլ ԵԽ պատգամավորների հայտարությունը. «Անցած տարի հայտարարված Հայաստան-Լեռնային Ղարաբաղ կապող երրորդ մայրուղու շինարարությունը շուտով կսկսվի: Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Կապանը Հայաստանում կկապի Հադրութի հետ Լեռնային Ղարաբաղում՝ անցնելով Գուբադլիի և Ջաբրայիլի շրջանների միջով, որոնք ևս օկուպացված են: Որպես կանոն, մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապերի հաստատմանը և Արևելյան հարևանության մարդկանց միջև շփմանը: Սակայն այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ՝ այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի եւ դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը, ուստի մենք շատ ենք ցավում այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մենք կրկին հայտարարում ենք մեր շարունակական աջակցության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009-ին ընդունված Հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել