Այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է մեքենայի մեջ առանց դիմակ լինելու դեպքում քաղաքացիներին հնարավորություն տալ նկարել այդ անձին և արձանագրել խախտում: Վարչապետը նշում է, որ եթե քաղաքացին մտահոգված է իր անձնական տվյալների պահպանմամբ, կարող է դիմակ կրել և դժվար կլինի անձին նույնականացնել:

ՀՀ վարչապետը, ըստ էության, ծաղրի է ենթարկում քաղաքացու անձնական տվյալների պահպանման հարցը` դիմակ կրելու գործոնով պայմանավորված:

Դա մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը կոպտորեն խախտող և այդ իրավունքի նկատմամբ բացահայտ ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերող առաջարկ է:

Այն հղի է վտանգավոր հետևանքներով նաև քաղաքացիական համերաշխության տեսանկյունից: Համընդհանուր ատելության և անհանդուրժողականության, սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված հոգեբանական ծանր իրողության պայմաններում պատկերացրեք՝ ինչ կարող է լինել, երբ մարդիկ մեքենաների մեջ նկարեն միմյանց:

Ավելի լավ է՝ չպատկերացնեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել