2020թ․ առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանը ԱՄՆ 165-րդ առևտրային գործընկերն է՝ $28.37 միլիոն ընդհանուր առևտրի ծավալով։ Դա 16․94%-ով ավելի ցածր ցուցանիշ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածի կտրվածքով Հայաստանը ԱՄՆ 167-րդ առևտրային գործընկերն էր։ ԱՄՆ-ից արտահանումները դեպի Հայաստան կազմում են $8.01 միլիոն, իսկ Հայաստանից ԱՄՆ ներկրումները՝ $20.36 միլիոն։ ԱՄՆ-ի առևտրային պակասորդը Հայաստանի հետ կազմում է $12.35 միլիոն։ Ամերիկայից արտահանումները Հայաստան նվազել են 64.06%-ով, մինչդեռ Հայաստանից ԱՄՆ ներկրումները՝ աճել 71.56%-ով։

ԱՄՆ-ից Հայաստան արտահանումները՝

1․ Ադամանդ- $1․65 միլիոն
2․ Վինիլային քլորիդի պոլիմերներ - $412․335
3․ Վերադարձված արտահանումներ - $410,267
4․ Մարդատար ավտոմեքենաներ - $406,930
5․ Ծանր տեխնիկայի մասեր - $369,086
6․ Բջջային հեռախոսներ և դրա հետ կապված սարքավորումներ - $304,834
7․ Ոսկի - $300․000
8․ Ռետինե անվադողեր - $291,648
9․ Զարդեր, մասեր - $244,450
10․ Բժշկական սարքավորումներ - $204,728

Հայաստանից ԱՄՆ ներկրումները

1․ Ալյումինե թիթեղներ՝ <0․2մմ հաստությամբ - $11.6 միլիոն
2․ Զարդեր, մասեր - $1.41 միլիոն
3․ Ադամանդ - $1.36 միլիոն
4․ Ռոմ, ջին, օղի, այլ խմիչքներ - $733,063
5․ Տղամարդկանց կամ տղաների վերարկուներ - $603,435
6․ Գինի - $551,921
7․ Սառնարաններ, սառցարաններ - $530․001
8․ Կանանց կամ աղջիկների վերարկուներ - $508,573
9․ Վերադարձված արատահանումների ավելացված արժեք - $341,312
10․ Ցածր արժեքային ներմուծման գնահատումները - $301,666

Միևնույն ժամանակ Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի առևտուրը 2020թ․ առաջին 4 ամիսների ընթացքում հասել է $82․51 միլիոնի՝ 35․41%-ով ավելի շատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ ԱՄՆ արտահանումներն Ադրբեջան ավելացել են 28․56%-ով՝ կազմելով $65․92 միլիոն, մինչդեռ Ադրբեջանից ԱՄՆ ներկրումները աճել են 71․69%-ով և կազմել $16․6 միլիոն։ Ադրբեջանի հետ ԱՄՆ ավելցուկը կազմել է $49․32 միլիոն։

Հունվար-ապրիլ ամիսների տվյալներով Ադրբեջանն ԱՄՆ-ի 131-րդ առևտրային գործընկերն է։ Նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում Ադրբեջանը 126-րդն էր։

ԱՄՆ-ից Ադրբեջան արտահանումները

1. Քաղաքացիական ինքնաթիռներ, պահեստամասեր - $15․72 միլիոն
2. Ծանր տեխնիկայի մասեր - $7․44 միլիոն
3. Կապակցող նյութեր կաղապարի համար, քիմիական ապրանքներ - $3․11 միլիոն
4. Դիզելային շարժիչներ - $3 միլիոն
5. Զանազան մեքենաներ, մասեր - $2․91 միլիոն
6. Ճեպազդիչ փոխարկիչներ, օդի զտիչներ, յուղի զտիչներ և այլն - $2.5 միլիոն
7. Փականներ, ծորակներ խողովակների և ցիստերների համար - $2.38 միլիոն
8. Պլաստմասսայից խողովակներ, փողրակներ և արմատուրա - $2․25 միլիոն
9. Էներգետիկ մատակարարումներ, տրանսֆորմատորներ - $2.01 միլիոն
10. Մարդատար մեքենաներ - $1.72 միլիոն

Ադրբեջանից ԱՄՆ ներկրումները

1. Վերադարձված արատահանումների ավելացված արժեք - $12․15 միլիոն
2. Ալյումինե թիթեղներ >0․2մմ հաստությամբ - $2․77 միլիոն
3. Էլեկտրական բռնկման սարքավորումներ - $532,774
4. Կենդանիների կերակրման պատրաստուկներ - $188,130
5. Կահույք, մասեր - $178,325
6. Էներգետիկ մատակարարումներ, տրանսֆորմատորներ - $167,582
7. Մրգային և բանջարեղենային հյութեր, չհարստացված - $140,637
8. Հնարժեք իրեր - $90,598
9. Չմշակված ծխախոտ - $87,809
10. Բժշկական սարքավորումներ - $80,012

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել