Աշխարհում պատահել են ունեցել բազմաթիվ դեպքեր, երբ փոքր երեխաները կորել են անտառում և սկսել ապրել վայրի կենդանիների հետ: Նման պայմաններում նրանք ձեռք են բերել կենդանիներին վայել սովորություններ ու ապրել նրանց կյանքով ու վարքագծով:
Նման մի դեպք էլ պատահել է կոլումբացի աղջնակի հետ: Պատմությունը թվագրվում է նախորդ հարյուրամյակին, երբ մարդիկ թաքնվում էին ապստամբներից: Այդ մարդկանց թվում էր նաև փոքրիկ Լուզմարիան, ով ընդամենը 4 տարեկան էր:

Սովորական օր էր, երբ մարդկանց շրջանում խուճապ բարձրացավ. բոլորը գոռում էին, վազում ու փախչում, փոքրիկ Լուզմարիան՝ ևս: Հանկարծ մի պահ նա հասկացավ, որ մոլորվել է անտառում և չգիտի ուր գնալ:
Անտառը, որտեղ մոլորվել էր աղջիկը, կոչվում էր Սելվա: Այն բավականին հարուստ էր տարատեսակ պտուղներով, հետևաբար աղջիկը քաղցի խնդիր չուներ: Որոշ ժամանակ անց Լուզմարիան նկատեց, որ իրեն հետևում են կապուչինները՝ կապիկների խումբ: Կապիկներն աղջկան հետևեցին երկու օր շարունակ, ինչից հետո նրանցից մեկը Լուզմարիային սնունդ բերեց: Ժամանակի ընթացքում կենդանիներն ընտելացան աղջկան և համարում էին նրան իրենցից մեկը:
Լուզմարիան հասկացավ, որ հարկավոր է կրկնօրինակել կապիկներին, որպեսզի վերջիններս լիովին ընդունեն նրան: Հենց այդպես էլ արեց: Որոշ ժամանակ անց աղջնակն արդեն հասկանում էր կապուչին կապիկներին և անգամ խոսում էր նրանց ժեստերի լեզվով:

Մի օր աղջկան հանկարծակի գտան որսորդները և տարան մոտակա քաղաք: Քաղաքում գրեթե ոչ ոք չէր հավատում աղջկա պատմությանը: Հետագայում բազմաթիվ հետազոտություններ ու ուսումնասիրություններ անցկացվեցին, որոնք ցույց տվեցին, որ Լուզմարիան չի ստում: Վերջինիս ուղեղն ուներ նմանակի ազդակներ, ինչպիսիք առկա են կենդանիների մոտ: Կարճ ասած՝ աղջնակը սովորել էր մտածել կենդանիների նման, սակայն, միաժամանակ, մարդկային մտածողության հատկանիշները չէր կորցրել:
Բնականաբար, Լուզմարիան ադապտացիայի շրջան անցավ և ապագայում կարողացավ ամուսնանալ՝ անունը փոխելով:



