Երեկ արքայազն Ֆիլիպը նշեց իր 99-ամյակը: Մեծ Բրիտանիայի թագուհու հետ արքայազնը արդեն ապրում է 73 տարի: 

Արքայազն Ֆիլիպը մինչև հիմա ինքնուրույն մեքենա է վարում, իսկ թագուհին վերջերս ձի է քշել: Այնուամենայնիվ, շատերը կասկածի տակ դրեցին ամուսիններից մեկի ողջ լինելու փաստը:

Ի պատիվ արքայազն Ֆիլիպի ծննդյան օրվան, Բուքինգհեմյան պալատը հրապարակել է նոր լուսանկար ՝ Թագուհու կողքին: Նկարում Եղիսաբեթ Երկրորդը Անջելա Քելլիի նուրբ ծաղկային զգեստով է, իսկ Ֆիլիպը ՝ պաշտոնական հագուստով: Կամ լուսանկարն է վատ ընտրված, կամ լուսանկարիչն է վատ լուսանկարել: Թագավորական ընտանիքին նվիրված արտասահմանյան ֆորումների ժամանակ շատերը կասկածեցին, որ Ֆիլիպը մահացել է, բայց նրա մահը խնամքով թաքցնում են, այդ իսկ պատճառով նրանք արքայազնին ֆոտոշոփի միջոցով տեղադրել են լուսանկարում: 

Բուքինգհեմյան պալատը չի պատրաստվում ոչ մի կերպ այս լուրը մեկնաբանել: Միայն ահյտնի է, որ Ֆիլիպը ծնունդը կնշի Վինձորյան պալատում, սակայն ընտանիքի անդամներից ոչ ոքի չի հրավիրելու, քանի որ կորոնավիրուսով վարակվելու մեծ հնարավորություն կա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել