Տարածենք սյունեցիների խնդրանք-ճիչը օգնության...
Այսօր հազիվ շնչող մեր երկրում անօրինականություն ու անարդարություն սերմանելը մեծագույն հանցանք է, աշխարհի քարտեզի վրայից մեր անհետացումը տենչացող թշնամիներին բերած ազգադավ ծառայություն...

«ՇՏԱՊ. Սյունեցիները խնդրում են համայն հայության Օգնությունը... Անվտանգությունը ՎՏԱՆԳՎԱԾ Է
pressing.am Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Բուդաղյանների գործը սովորական սպանությանն կամ խուլիգանության գործ չէ ու իր բնույթով տարբերվում է մյուս բոլոր սպանություններից:
Այդ սպանության բացահայտումը տարիներ շարունակ Սյունիքում իրականացվող սպանությունների կծիկի տուտը կարող է բացել, այդ սպանությունը կարող է բացել տարիներով փակ լեզուների կապը:
Այդ սպանության կոծկումից հետո Սյունիքում կատարվող ցանկացած չբացահայտված գործի ետեւում սյունեցիները տեսնելու են մեկին, որը չի պատժվել ու շարունակում է սեւ գործը:
Նժարին է դրված ոչ թե երկու՝ Խաչատրյանների ու Բուդաղյանների գերդաստանների, այլ Սյունյաց լեռնաշխարհի մարդկանց անվտանգության ու Սուրիկ Խաչատրյանի հարցը:
Այդ առումով որպես սյունեցի խնդրում եմ ոչ թե նախագահի կամ իրավապահ մարմինների, այլ համայն հայության աջակցությունը՝ թույլ չտալու, որպեսզի կոծկվի այս գործը, որը նախասկիզբը կդառնա այլ հրեշավոր գործերի բացահայտման:
Արտակ Բուդաղյանին մեղադրանք առաջադրելը հուշում է, թե ինչ ընթացք է նախապատրաստվում գործի համար:
Միայն հասարակական ճնշմամբ կարելի է պարտադրել, որ գործն ընթանա արդարության համար նախատեսված ճանապարհով:
Հակառակ դեպքում այսուհետ Սյունիքում կատարվող ցանկացած ոճրագործության պատասխանատվությունն ընկնելու է այն իրավասու մարմինների վրա, որոնք գործածության մեջ են թողնում այն զենքը, որը միշտ կրակել ու կրակելու է…
Խնդրում ենք հնարավոր բոլոր միջոցներով տարածել այս հաղորդագրությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել