«Ազատության» եթերում Ալենը, բացահայտ էշի տեղ դնելով բոլորին, հայտարարում է, թե «Այո»-ի քարոզարշավը դադարել է այն ժամանակ, երբ հաստատվեց Covid-19-ով վարակված առաջին դեպքը: Սա էլ հետևից գրկել հո չէ՞, որ ոնց ուզես, ֆռացնես։ Շատ չի անցել այդ օրից, և բոլորն են հիշում։ Հերիք է մարդկանց մանիպուլացնեք ձեր բացահայտ ստերով:
Պաշտոնապես առաջին դեպքը վարակի տեղի է ունեցել մարտի 1-ին, իսկ դուք այդ օրը նախատեսել էիք բազմամարդ քայլերթ, բայց, օգտվելով կորոնավիրուսից և հասկանալով, որ այլևս դուք չունեք ռեյտինգ, դադարացրիք: Դրանից մոտ մեկ շաբաթ անց Նիկոլն իր բալիկների հետ միասին փողոցներում բուկլետ էր բաժանում։ Հա, ի դեպ, հենց այդ ժամանակ էր, որ քաղաքացին բուկլետը շպրտեց ուսուցչիդ երեսին: Մեղրաջուրը կօգնի հաստատ քեզ, Ալեն, կարո՞ղ ա՝ սա էլ ես մոռացել, որ Քարաշամբում մարտի 8-ին մանուշակներ էր բաժանում: Այդ օրերին հանրահավաքներ էր իրականացնում Սյունիքում, Վայոց Ձորում: Հենց այդ քարոզարշավներից մեկի ժամանակ էր, որ ղեկավարդ գտավ կորոնավիրուսի բուժումը․ թարմացնեմ ուղեղդ, Ալեն, պինցետի ու քաշած օղու մասին եմ հիշատակում:
Քո այդ կարճ խելքով, քեզ ավանակի տեղ դնելով հերիք է բացահայտ ստես։ Հասկանում եմ, որ դու շարժվում ես բնազդով, բայց մարդիկ հաստատ հիշում են, թե ինչ է տեղի ունեցել իրենց երկրում մոտ 3 ամիս առաջ: Չէ՜, Ալեն, քոնը հետևից գրկելն ա, դու պարտվեցիր ուսուցչիդ: