1in.am-ը գրում է.
Իսպանիայի հարավ-արևելքում գտնվող Վերա քաղաքը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում այն բանից հետո, երբ տեղի լողափում հավաքվեցին միաժամանակ 729 նուդիստ: Այս մասին հաղորդում է տեղի EFE գործակալությունը՝ վկայակոչելով BBC-ի ռուսական ծառայությանը:
Մինչ այժմ նուդիստների թվով ռեկորդը պատկանում էր Նոր Զելանդիային, որտեղ 506 մարդ միաժամանակ մերկ դուրս էր եկել լողափ:
Նուդիստներին Վերայի լողափում տրամադրել էին գրանցման համարներ ու նկարահանել նրանց ժամանումը լողափ:
Ալմերիա նահանգի քաղաքային խորհուրդը հուսով է, որ այդ ակցիան ավելի մեծ թվով զբոսաշրջիկների կբերի քաղաք:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_200755.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել