Ձկնկիթից այդպես էլ շերեփուկ չդարձած նախարարը մեզ շերեփուկ է անվանել:
Աղվամազիկները դեռ մորուքի չվերածված նախարարիկը, եթե կարծում է՝ դատարաններով հնարավոր է մեզ վախեցնել, ապա չարաչար սխալվում է: Ի դեպ, պահանջում ենք պարտադիր վեթինգ, այդ թվում՝ նախարարի հոր կասկածելի ծագմամբ ունեցվածքի, քանի որ նրա հայրը ի պաշտոնե կոռուպցիայի դեմ է պայքարել և այդ ընթացքում, ըստ տարբեր հրապարակումների, բավական հարստացել:
Իսկ շերեփուկը դա վիրավորանք է անձնական, որը այլ հավասար պայմաներում չէիր կարող քեզ թույլ տալ մեր հասցեին, քանի որ վախկոտ ես, իսկ պաշտոնը ինքդ էլ գիտես՝ այսօր ձեռքդ է, վաղը՝ ... Այ, վաղն էլ կգա քարերը հավաքելու ժամանակը, և քեզ հատուկ անմեղսունակ հայացքով կկանգնես մեր դիմաց ու գլխիկոր ներողություն կխնդրես...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3046482895400121&id=100001153206728
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել