Մի խումբ ուսանողներ Թեհրանում համախմբվելով ՀՀ դեսպանատան դիմաց արձագանքել են Իսրայելում դեսպանատուն բացելու Հայաստանի կառավարության ընդունած որոշմանը:
Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ բողոքի ակցիա կազմակերպած իրանցի ուսանողների 30-հոգանոց փոքրաթիվ խումբը այրել է Իսրայելի դրոշը Հայաստանի իշխանություններին կոչ անելով վերանայել Իսրայելում դեսպանատուն բացելու որոշումը։
Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են պաստառներ որոնց վրա գրված է եղել «Իսրայելի հետ համագործակցության գինը շատ ծանր է լինելու»:
Բողոքի ակցիային անդրադարձել են Իրանի պետական հեռուստատեսությունը և գլխավոր լրատվամիջոցները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել